Բաժիններ՝

Ո՞ր երկրներն են կանանց տրամադրում աշխատանքային լավագույն պայմանները. Economist

The Economist-ը ներկայացրել է երկրների ինդեքսը, որտեղ կանայք առավել մեծ շանսեր ունեն բացարձակ հավասար պայմաններ ունենալ տղամարդկանց համեմատությամբ: Համապատասխան տվյալները ներկայացված են պարբերականի կայքում:

Ինդեքսում ներառված են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են աշխատավարձը, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, երեխային խնամելու համար տրվող ծախսերը, հղիության ու ծննդաբերության իրավունքը:

Առավել բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Հյուսիսային Եվրոպայի երկրները, այդ թվում՝ Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան ու Ֆինլանդիան: Այդ երկրներում կանանց ցուցանիշներն այնպիսին են, ինչպիսին տղամարդկանց մոտ:

Ֆինլանդիայում ամենաբարձր տոկոսն են կազմում բարձրագույն կրթություն ունեցող կանայք, համեմատած տղամարդկանց հետ, իսկ Նորվեգիայում աշխատավարձի խզումը (6,3%) տղամարդկանց ու կանանց միջև կրկնակի քիչ է, քան միջին ցուցանիշի կեսը (15,5%):

Հունգարիան ունի ամենաշռայլ վճարովի արձակուրդը մայրերի համար (71 շաբաթ՝ աշխատավարձի 100%-ի չափով):

Վարկանշային աղյուսակի ստորին հատվածում են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան, որտեղ տղամարդիկ ավելի շատ գիտական աստիճան ունեն ու զբաղեցնում են ղեկավար պաշտոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս