«Ուզում եմ հեռու մնալ կոմունիստական, սոցիալիստական ընկալումներից և շնորհավորել գարնան 8-րդ օրը». Հրանտ Վարդանյան

Մեկ դարից ավելի մարտի 8-ը նշվում է՝ որպես Կանանց միջազգային օր: Հատկանշական է, որ այս «տոնն» ի սկզբանե տոն չէր, այլ բողոքի երթ: Պատմությունն այս մասին վկայում է հետևյալը. 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողներն առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշխատավարձի և աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908թ. արդեն նրանց թոռներն այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման և, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար: Տարիներ անց, 1910թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինն առաջարկում է մարտի 8-ն ընդունել Կանանց միջազգային տոն՝ ի պատիվ անցյալում Նյու Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ Կանանց միջազգային տոնը նշել են 1911թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ.-ին, և մինչ օրս, մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր և օծանելիք: Հայաստանում մարտի 8-ը համարվում է Կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն՝ այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած՝ մինչ ապրիլի 7-ը:

Կանանց միջազգային օրվա և միամսյակի մեկնարկի առիթով հայտնի արվեստագետները շնորհավորում են 168.am-ի ընթերցողներին:

Մեզ հետ զրույցում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը խոսեց այս տոնի՝ սեփական ընկալումների մասին. «Ես դեմ եմ սովետականը հիշեցնող և այդ ոգով շարունակվող ցանկացած տոնակատարություններին, որովհետև չեմ ուզում, որ գալիք սերունդն այդ երկրի շինծու ավանդույթների շարունակողը դառնա: Հետևաբար, անդրադառնալով գեղեցիկ սեռի միամսյակին, ուզում եմ հեռու մնալ կոմունիստական, սոցիալիստական ընկալումներից և շնորհավորել ուղղակի գարնան 8-րդ օրը: Այս տոնի պատմությունը շատ հին է՝ սկիզբ է առել Ամերիկայում, իսկ հետո Կլարա Ցետկինը սա հռչակեց՝ որպես Կանանց միջազգային օր, բայց սրանք տարբեր ժամանակների իրադարձություններ են: Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած օր, երբ կինը երջանիկ է, այդ օրը նրա միջազգային օրն է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս