Բաժիններ՝

«Վերջապես մեր տղամարդիկ հասկացան, որ կանայք շատ խելացի են». Էվելինա Շահիրյան

Կանանց տոնի և հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանի հետ. «Մարտի 8-ին ընկերներով հավաքվում ենք, գնում որևէ վայր, նշում: Ինձ թվում` մեր հասարակությունում կանայք բավականին կայացած են, շատ մեծ տարբերություն կա, այս տարիների ընթացքում կանայք շատ են առաջադիմել, լավ վայրերում են աշխատում: Կանայք հիմա շատ գնատահատված են: Վերջապես մեր տղամարդիկ հասկացան, որ կանայք շատ խելացի են, և կարող են իրենց կողքին աշխատել և յուրաքանչյուր տեղում լինել առաջատար»,-համոզված է դերասանուհին:

«Ես մաղթում եմ կանանց հոգու խաղաղություն: Եթե կա հոգու խաղաղություն, նշանակում է, որ ամենուր ամեն ինչ լավ է»,- ասաց Էվելինա Շահիրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս