Բաժիններ՝

«Ես բոլորին խրախուսելու եմ…». Խաչատուր Սուքիասյանը՝ «Ռոսիա Մոլի» մասին

«Մոլերը քիչ են քաղաքում, որպես կառուցող՝ սա խոշոր ներդրում է, բայց, վերջին հաշվով, այստեղ հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվում՝ մոտ 350 աշխատատեղ»,- այսօր «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:

Նա նշեց, որ ինքն ապրել է այնպիսի քաղաքում, որտեղ ապրում էր 650 հազար մարդ, ու այնտեղ կար մոտավորապես 7-ից ավելի մոլ. «Սա շատ լավ է հյուրընկալման բիզնեսի համար՝ մարդիկ գալիս են, տեսնում են՝ Երևանում բարձր որակի առևտրի կենտրոններ կան: Լավ է նաև հայաստանցիների համար՝ շաբաթվա իրենց մի ժամանակն անցկացնում են այստեղ: ՀՀ-ում շատ մեծ հնարավորություններ կան ցանկացած արտադրությունների համար: Հայաստանը շատ լավ կարող է արտադրել և մրցունակ արտադրանք ունենալ, ու մենք ամեն ինչ պետք է անենք այդ ուղղությամբ»:

Նշենք, որ «Ռոսիա Մոլի» վերակառուցման արժեքը կազմել է 7.4 մլրդ դրամ: Ֆինանասավորումն իրականացվել է միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները: Խ. Սուքիասյանը չնշեց, թե մոլում հայկական արտադրության ինչ ապրանքներ կան, բայց ասաց, որ պատրաստ է խրախուսել հայկական արտադրությունը.

«Ես բոլորին խրախուսելու եմ, և ինքս բանկային համակարգում ունեցել եմ համապատասխան խորհրդակցություն, որ այն կառույցները, որոնց մոտ որոշակի միտում կա, և նկատվում է, որ հնարավոր է՝ ապագայում ստացվի, այնպայման պետք է առաջնային դիտեն՝ հաշվի առնելով, որ միլիարդավոր դրամների արտադրանք է գալիս»:

Կարդացեք նաև

Գործարարը նաև նշեց, որ դեռևս չի որոշել՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մասնակցություն կունենա՞, թե՞ ոչ.

«Ես այդպիսի որոշում դեռ չունեմ, ինձ հավատացեք, միգուցե հասունություն կա, և տարիքն է, և անցած ճանապարհը, և անցած այդ դժվարություններն ինձ հուշում են… դեռ ես չեմ կարողանում որոշում կայացնել, որովհետև այն հաճույքը, որը, ես չգիտեմ՝ ինչի՞ց պետք է ստանամ՝ շատ արտադրելո՞ւց, կառույցներ ստեղծելո՞ւց, թե՞ գնալ քաղաքական համակարգ, արդյոք կստացվի՞, որ մաս կազմես կառավարմանը, այն ձևով, ինչ ձևով դու ես պատկերացնում: Եթե հիշում եք, երբ Հայաստան եկա առաջին անգամ, ասում էի, որ պետք է հակակշիռ լինի քաղաքական համակարգում: Ցանկացած վայրում եթե հակակշիռ չկա, կարող է և այլ ուղղությամբ զարգանալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս