Բաժիններ՝

«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն». Հրաչ Մուրադյանը պարզաբանում է

«Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի հաղորդավար Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է իր հաղորդման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին օգտատերերից մեկի հրապարակած սկանդալային պատմությունը, որտեղ նա ասում է. «Ջնջեք այդ նյութը։ Եթե ինչ-որ մատերիալ եմ ես տեսել ինտերնետում ինձանից չնեղանաք»։

«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն, և այլն…

Ով, ինչ հասցրեց՝ գրեց, բայց ես ողջ և առողջ եմ։

Այսքան ժամանակ լուռ էի ավելորդություններից զերծ մնալու համար, բայց… ստացվեց այն, ինչ ստացվեց։

Ներողություն եմ խնդրում ընտանիքիցս, ընկերներիցս ու բոլոր այն մարդկանցից, ովքեր անհանգստացել են այս կայծակնային արագությամբ տարածված ու տարբեր շահարկումերի ենթարկված «լուրի» պաճառով։

Հ.Գ. Սա էլ այն եթերի անոնսի հղումը, որը կցուցադրվի առանց մոնտաժի թեմայի հետագա շահարկումներից խուսափելու համար»,- գրել է նա։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս