Ցանկանո՞ւմ եք նիհարել. Նախաճաշին խմեք այս կոկտեյլները
Եթե չգիտեք՝ ինչպես նիհարել, ապա օգտվեք այս կոկտեյլներից:
Մրգային այդ ըմպելիքները շատ սննդարար են, և երկար ժամանակ քաղցի զգացում չեք ունենա: Դրանց շնորհիվ սննդային հավելումները` սպիտակուցները, մանրաթելերը և ճարպերը, ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից:
Նախաճաշին խմեք հյութերից, մի մոռացեք ավելացնել առողջ ճարպեր, որոնք ձեր կոկտեյլներն ավելի հագեցնող կդարձնեն: Նուշը, կտավատի սերմերը և ընկուզեղենի այլ տեսակները հիանալի տարբերակ են: Ստորև ներկայացնում ենք կոկտեյլների մի քանի տեսակներ.
1. Նարնջով, թզով և բանանով կոկտեյլ
Բաղադրություն
1/2 բաժակ նարնջի հյութ
1/3 բաժակ ջուր
2 թարմ թուզ
1 բանան
2 ճ/գ մանրացված նուշ
2 ճ/գ կտավատի սերմ
Խառնեք միմյանց և անմիջապես խմեք:
2. Կիվիով, խնձորով, բանանով և նարնջով կոկտեյլ
Բաղադրություն
2 կիվի
1-2 խնձոր
1 բանան
1 նարինջ
1 ճ/գ կտավատի սերմ
1 ճ/գ պնդուկ
Խառնեք իրար և խմեք թարմ վիճակում:
3. Խնձորի, ազնվամորու և բանանի կոկտեյլ
Բաղադրություն
1 միջին չափի խնձոր
1 բաժակ ազնվամորի
1 բանան
1-2 կիտրոն
1 ճ/գ կտավատի սերմ
Խառնեք բոլոր բաղադրիչները և ըմպեք թարմ վիճակում:
Այս կոկտեյլներն օգնում են նյութափոխանակությանը և այրում են ճարպերը:
Մեկ բաժակ նարնջի հյութը պարունակում է 85 կալորիա և մոտ 4 գ մանրաթելեր, որն էլ թույլ չի տալիս ձեզ երկար ժամանակ քաղցի զգացում ունենալ, օգնում է աղիների կանոնավոր աշխատանքին:
Բանանը բարձր կալորիականություն ունի, բայց այդ կալորիաները ճարպեր չեն պարունակում: Այն հարուստ է վիտամիներով, ինչպիսիք են՝ վիտամին B6-ը, C-ն, կալիումը:
Խնձորը ցածր կալորիականություն ունի, բայց հարուստ է մի շարք մանրաթելերով, որոնք օգտակար են դիետայի ժամանակ:
Կիվին հարուստ է դիետիկ մանրաթելերով և վիտամիններով: Կիվին ախորժակը փակող և միևնույն ժամանակ՝ հագեցնող հիանալի միրգ է:
Կիտրոնի հյութը մարսողական հիանալի հատկություն ունի, որն էլ օգնում է սննդի լավ յուրացմանը:
Ազնվամորին ոչ միայն համեղ է, այլև օգնում է այրել գոտկատեղի ճարպերը, որն էլ հանգեցնում է քաշի կորստի:
Թուզը պարունակում է մի շարք մանրաթելեր և հարուստ է մարսողության համար օգտակար շատ ֆերմենտներով: Թզի կանոնավոր օգտագործումն օգնում է քաշ կորցնել և բարելավում է մասողական համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Բադալյանը