«Էսկո ֆարմ» ընկերությունը «Առողջապահություն և դեղագործություն-EXPO 2016» ցուցահանդեսին ներկայացավ նորություններով
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 4-6-ն անցկացնում է 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը`«Առողջապահություն և դեղագործություն-EXPO 2016»: Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և արտասահմանյան դեղագործական ընկերություններ, տարբեր ընկերությունների կողմից ներկայացված են բժշկական սարքավորումներ, և այլն:
1999թ. գործող «Էսկո ֆարմ» հայկական ընկերության աշխատակից Արման Արզումանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսին ներկայացել են նորություններով՝ «Նարինե» նրբաքսուքների տեսքով, որոնք նախատեսված են ձեռքերի, ոտքերի խնամքի, այրվածքների, դեմքի համար: Նա նշեց, որ դրանք էֆեկտիվ ազեդցություն են ունենում մաշկի վրա. «Կան նաև «Նարինե» շամպուններ, բերանի խոռոչի ողողման հեղուկներ, ձեռքերի օճառ և այլն: «Նարինե» կոսմետիկ միջոցները արդեն իրենց տեղն ունեն հայկական շուկայում»:
«Էսկո ֆարմ» ընկերությունն արտադրում է նաև դեղորայք: Ընկերության աշխատակցուհի Անուշ Կարապետյանը մեզ հետ զրույցում իրենց դեղերից առանձնացրեց «Էսկարդ» հանգստացնող կաթիլները: Իսկ ցուցահանդեսի մասով նշեց, որ այն միջոց է հանրությանը ներկայացնել հայկական ընկերության արտադրանքը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում