«Հեզբոլլահը» սպառնում է Իսրայելին
Լիբանանի «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ ստացել է հզոր զենք ու փորձ սիրիական հակամարտության ընթացքում ու պատրաստ է ներխուժել Իսրայել:
Ինչպես հայտնում է The Foreign Policy թերթը, «Հեզբոլլահն» աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: Աղբյուրի խոսքով՝ ներկայում խմբավորումն «առաջին անգամ կարող է ներթափանցել Իսրայել բաց պատերազմով» ու իսրայելական բնակավայրերը հյուսիսում չեն կարող դիմակայել հարձակմանը:
Ավելի վաղ Արաբական պետությունների լիգայի ներքին գործերի նախարարները քվեարկել են մուսուլմանական «Հեզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին:
Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը մեղադրում է «Հեզբոլլահին» ծոցի երկրների երիտասարդությանը հավաքագրելու ու ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ: