Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրից հետո իրանական գազի կարիք այլևս չկա. Կախա Կալաձե
Ադրբեջանական SOCAR ընկերության հետ կնքված համաձայնագրից հետո Իրանից գազ գնելու անհրաժեշտություն Վրաստանը չի զգում: Այս մասին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
«Ադրբեջանի հետ զուգահեռ մենք բանակցություններ էինք վարում Իրանի հետ, սակայն Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալների ավելացման մասին համաձայնագրից հետո իրանական գազի կարիք այլևս չկա»,- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանն ու SOCAR-ը համաձայնագիր են կնքել Ադրբեջանից գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ: