Նյու Յորքում բացվել է աշխարհում ամենաթանկ մետրոյի կայարանը
Նյու Յորքում ահաբեկիչների կողմից 2001թ. սեպտեմբերի 11-ին պայթեցված Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի տեղում բացվել է աշխարհում մետրոյի ամենաթանկ կայարանը՝ World Trade Center-ը, հայտնում է LifeNews-ը:
Նախապես նախագծի արժեքը գնահատվել էր 2 մլրդ դոլար, սակայն կառուցման ընթացքում ծախսերը կազմել են մինչև 3,85 մլրդ դոլար:
«Սա սիրո ուղերձ է՝ ուղղված Նյու Յորքի բոլոր բնակիչներին»,- մետրոյի կայարանի բացման ժամանակ ասել է դրա ճարտարապետը՝ շվեյցարացի վարպետ Սանտյագո Կալատրավան:
Կայարանն ունի 107 մ երկարություն ու 35 մ լայնություն, այն հիմնականում պատրաստված է ապակուց ու երկաթից:
Կայարանը կսպասարկի օրական 200 հազար մարդու: