Բաժիններ՝

Սուրբ Հաղորդությունը բոլորին տրվում է նույն բաժակից, վտանգ չկա՞ հիվանդանալու կամ վարակվելու

– Սուրբ Հաղորդությունը բոլորին տրվում է նույն բաժակից, վտանգ չկա՞ հիվանդանալու կամ վարակվելու:

– Ցայսօր որևէ դեպք հայտնի չէ Ընդհանրական Եկեղեցու պատմության մեջ, որ Սուրբ Հաղորդության պատճառով մարդ հիվանդանա կամ ինչ-որ վարակ ձեռք բերի: Մարդիկ հաղորդվել են նույնիսկ համաճարակների ժամանակ, բայց չեն հիվանդացել: Չպետք է մոռանալ, որ Եկեղեցու այս խորհուրդը նաև բժշկող զորություն ունի: Աներեր հավատքով, և ոչ թե կասկածամտությամբ պետք է մոտենալ Սուրբ Հաղորդությանը: Իսկ մեր մեջ նման մտքեր կամ թերահավատություն է սերմանում հենց սատանան, որպեսզի քիչ, կամ ընդհանրապես չհաղորդվենք: Բացի այդ, սկիհի մեջ մնացած Սուրբ Հաղորդությունը վերջում ճաշակում է պատարագիչ հոգևորականը:

Եթե նման վտանգ լիներ, ապա բազում հոգևորականներ այդ պատճառով կենդանի չէին լինի:

Զաքարիա վարդապետ Բաղումյան «100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս