Բաժիններ՝

«Ես և Մյուլլերը կարող ենք դաշտում գտնել միմյանց փակ աչքերով». Ռոբերտ Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է հարձակման գծում իր և Թոմաս Մյուլլերի համագործակցության մասին:

«Մենք Թոմասի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Մեր միջև այնպիսի փոխըմբռնում կա, որ նույնիսկ կարիք չունենք միմյանց տեսնելու:

Ցանկացած պահի Թոմասը գիտի, թե ես որտեղ եմ և ինչպես եմ շարժվում: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին: Մենք շատ լավ ենք ուսումնասիրել մեկս մյուսին, և այդ պատճառով նույնիսկ կարող ենք չխոսել խաղի ընթացքում»,- ասել է Լևանդովսկին:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին և Մյուլլերը խփել են համապատասխանաբար՝ 23 և 17 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031