Բաժիններ՝

Ծնողները չեն սիրում երեխաներին, ծնողներն իրենց են սիրում երեխաների մեջ. ինչպե՞ս են ծնողները փչացնում երեխաներին

Հոգեթերապևտ Անդրեյ Մետելսկին կարծում է, որ ծնողները երեխաներին չեն սիրում: Իր հարցազրույցներից մեկում նա ասում է, որ այն, ինչ քողարկվում է «երեխաների հանդեպ սեր» տերմինի տակ, հոգեբանության մեջ անվանվում է կախվածություն.

«Սերը ներքին վիճակ է, որն ուղղակի կա, և ես կարող եմ տանել այն, բայց այն ոչ ոքի չի կարող ուղղված լինել: Հետևաբար, սերը չի կարող լինել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Այդ է պատճառը, որ մեր կյանքի ընթացքում մեր երեխաների նկատմամբ կախվածություն ունենք, որը հավասար է ալկոհոլի, մեքենայի, ծխախոտի հանդեպ ունեցած կախվածությանը: Ծնողները չեն սիրում երեխաներին, ծնողներն իրենց են սիրում երեխաների մեջ: Ի՞նչ խաղալիքներ ենք տալիս երեխային: Հիմնականում այն, որոնցով փոքր հասակում մենք չենք խաղացել: Երեխային սիրելու համար պետք է նախ և առաջ՝ սովորել սիրել ինքդ քեզ: Խնդիրն այն է, որ մենք մեզ չենք սիրում, և հենց այստեղ է պարադոքսը: Ինքդ քեզ սիրել՝ նշանակում է՝ գիտակցել քո կարիքները և չփոխարինել դրանք կախվածություններով կամ այլընտրանքներով: Օրինակ, ես հիմա ուշադրության կարիք ունեմ և կփնտրեմ այդ ուշադրությունը, այլ ոչ թե դրա փոխարեն՝ կծխեմ կամ կխմեմ: Եթե ինքդ քեզ սիրում ես, մեծ հաշվով, այլ բանի կարիք չունես: Բուդդան իզուր չէր ասում՝ ծնված օրվանից մարդն ունի այն ամենը, ինչ իրեն հարկավոր է»:

This image was originally published on Onliner.by web site (http://www.onliner.by/). All rights reserved.

Հոգեբանը ևս մեկ «տհաճ փաստ» է նշում՝ երեխաներ ունենում են՝ մահվան հանդեպ ունեցած վախի պատճառով.

Կարդացեք նաև

«Եթե մենք անմահ լինեինք, ամենայն հավանականությամբ, չէինք ունենա ո՛չ ընտանիք, ո՛չ երեխաներ: Ինչո՞ւ: Որովհետև այդ դեպքում իմաստ չէր լինի մտածել այն մասին, որ քեզ հիշեն, մտածել քեզնից հետո հետք թողնելու մասին»:

Զավակի հանդեպ ցավող մայրական սրտի, մայրական բնազդի վերաբերյալ հոգեբանն իր բացատրությունն ունի.

«Երեխայի մասին չեն մտածում, այլ՝ իրենց հիվանդ սրտի, և փորձում են փոխել երեխայի կյանքը: Ժամանակակից դաստիարակության դասական օրինակ. «Սենյա, արի տուն»: «Մամ, ես մրսե՞լ եմ»: «Ոչ, դու սովածացել ես»: Մեզ մոտ ծնողները երեխաներից լավ գիտեն, թե ինչ է նրանց պետք: Բայց չէ՞ որ դա այդպես չէ: Յուրաքանչյուր երեխա ծնվում է՝ որպես անհատ, նա իր առաքելությունն ունի երկրի վրա: Մենք այդ առաքելությունը չգիտենք, բայց դրա հետ մեկտեղ՝ երեխային «դաստիարակում» ենք: Հիմարություն: Երեխայի հանդեպ սերն արտահայտելու միջոցը հարգանքն է: Ես հարգում եմ նրա ցանկացած որոշում: Այո, ես կարող եմ ենթադրել, որ նրա որոշումը կարող է վատ հետևանքներ ունենալ, և ես կզգուշացնեմ նրան դրա մասին»:

Երբ հոգեբանին հարցնում են՝ իսկ եթե երեխան ասում է, որ զզվել է դպրոցից և չի ցանկանում այնտեղ գնալ, ի՞նչ անել, նա պատասխանում է՝ թող չգնա: Իսկ դրա հետևանքների վերաբերյալ նա իր օրինակն ունի.

«Ես ունեցել եմ նման դեռահասներ: Նրանք գիտակցաբար հրաժարվում էին դպրոցից, և ես ծնողներին խորհուրդ տվեցի չխոչընդոտել: Պատկերացրեք՝ այսպիսի պարզ իրավիճակ. դեռահասը յուրաքանչյուր դասարանում սովորում էր երկու տարի, ծույլ է, կռվարար, ամբողջովին անկառավարելի: Խորհրդատվությունից հետո մայրը գնում է տուն և նրան փոխանցում իր կյանքի նկատմամբ պատասխանատվությունը, այսինքն՝ նրան ասում է. «Վարվիր՝ ինչպես ուզում ես»: Նա նույն օրը դուրս է գալիս դպրոցից: Մեկ շաբաթից աշխատանքի է անցնում, իսկ մեկ ամսից բերում է գիշերային դպրոցի փաստաթղթերը: Տղան վատ չէր վաստակում, դպրոցում սկսեց լավ սովորել, իսկ այսօր նա հայտնի ռեժիսոր է Մոսկվայում: Նրան փոխանցեցին իր կյանքի հանդեպ պատասխանատվություն, և նա կյանքը կառուցեց այնպես, ինչպես կամեցավ»:

62ba2729ee7f31cdc96b90ef990b7288

Մետելսկին հավելում է՝ եթե երեխային հարգում ու հասկանում են, որ պետք է նրան տալ աճելու հնարավորություն, նա միշտ դառնում է հանճարեղ, ստեղծագործող ու ճկուն.

«Ծնողներից ոմանք բողոքում են, որ իրենց երեխաները հիմարի պես վազվզում են՝ փայտը ձեռքին. ծնողնե՛ր, ախր դա հիանալի է: Հիշեք ձեր մանկությունը: Երեխայի համար այդ գտած փայտը մի ամբողջ աշխարհ է՝ սուր, հրացան, ինքնաթիռի թև, և այլն: Ինչո՞ւ ենք ստիպում երեխային դեն նետել փողոցում գտած փայտիկը, չէ՞ որ դրա շնորհիվ նա աշխարհ է կառուցում, ստեղծագործում է, զարգացնում է ֆանտազիան և ինտելեկտը: Երեխայի հոգեբանական աշխարհը շատ հետաքրքիր բան է: Ես նույնիսկ կասեմ, որ տեսիլքները կամ հորինված ընկերները, որոնց հետ շփվում է երեխան, հիմարություններ չեն: Ինչո՞ւ ենք մենք կտրականապես հայտարարում, թե դրանք գոյություն չունեն: Երեխայի համար գոյություն ունեն, դրանց շնորհիվ նա զարգանում է, կրթվում, ազատվում վախերից: Նույնիսկ ես, որպես հոգեթերապևտ, ոչ հաճախ գիտեմ, թե ինչ խնդիր է ուզում լուծել երեխայի ուղեղը՝ հորինելով իր համար ինչ-որ համախոհների»:

Ծնողներին հոգեթերապևտը հորդորում է երեխաների հետ խոսել՝ ինչպես հավասարը հավասարի հետ՝ առանց ավելորդ քնքշությունների.

«Գիտե՞ք՝ ինչպես են երեխաները հասկանում, որ իրենց սիրում են. միակ միջոցով՝ աչքերով: Իսկ հիմա հարց ծնողներին՝ որքա՞ն հաճախ եք շփվում երեխաների հետ՝ սիրով լի հայացքով նայելով նրանց աչքերին: Հիմնականում երեխաներին նկատողություն են անում ուսի կողմից, այդպիսով ֆիզիկապես հայտնվելով տարբեր մակարդակներում՝ մենք վերևում ենք, երեխան՝ ներքևում: Էլ ի՞նչ հավասարության մասին է խոսքը: Էլ ինչո՞ւ եք զարմանում, երբ երեխան դադարում է լսել ձեզ: Ծնողների մեծ մասը ե՞րբ է նայում երեխաների աչքերին. ճիշտ է, այն ժամանակ, երբ բարկանում են: Ամենակարևոր հաղորդակցման միջոցը դառնում է ընկճման գործիք: Փողոցում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք ջանում են չհանդիպել քո հայացքին: Դա գալիս է մանկությունից. «Եթե նայեն աչքերիս, նշանակում է, որ հիմա կբացահայտեն»:

5fd761daafdbb4e21c2494d96924a0bb

Եթե դուք բարկանում եք երեխայի վրա, շրջվեք, իզուր չէին նախկինում անկյուն կանգնեցնում: Եթե երեխան հարց է տալիս, պետք է ֆիզիկապես իջնեք նրա մակարդակին, նայեք աչքերին ու սկսեք երկխոսություն: Հաճախ երեխան ուզում է հարց տալ, իսկ նրան չեն լսում, կամ միայն մենախոսության սկիզբն են լսում, նա ստիպված սկսում է արագ խոսել, որպեսզի հասցնի ավարտել միտքը, իսկ նրա խոսակցական ապարատը դեռ լիովին ձևավորված չէ: Ահա և սկսվում է կմկմոցը: Հետո երեխան կմկմում է, սկսում դանդաղ խոսել, իսկ ծնողները սկսում են ավելի քիչ լսել, ու այդպես շարունակ: Այն ծնողները, որոնք իմաստություն և համբերություն են ունենում լսել իրենց երեխաներին, երեխային ազատում են կմկմալուց ընդամենը մեկ ամսվա ընթացքում»:

Հոգեթերապևտը վստահ է՝ դպրոցն ու մանկապարտեզը չեն նպաստում երեխաների դաստիարակությանը.

«Դպրոցն ու մանկապարտեզը սովորեցնում են, իսկ ընտանիքը՝ դաստիարակում: Դպրոցն իրավունք չունի դաստիարակել ձեր երեխային, իսկ դուք չպետք է զբաղվեք նրա տնային հանձնարարություններով: Ես չեմ ասում, թե պետք է լրիվ անտարբեր լինեք դպրոցում կատարվածի հանդեպ: Եթե երեխան ինձ խնդրի օգնել դասերի հարցում, ես կանեմ այն, ինչ կարող եմ: Բայց միայն այդ դեպքում: Ես չեմ ստուգում օրագրերը, իր ժամանակին մեծիս բացատրեցի՝ ինչպես կեղծել ստորագրությունը, և չգիտեի դժբախտությունը: Ոչ թե երեխային սովորեցրի ստել, ուղղակի բացատրեցի, թե ժամանակակից աշխարհում կան պայմաններ, որոնց ստիպված ենք հետևել: Ինչքան էլ որ դրանք հիմար լինեն: Դպրոցն ու մանկապարտեզը մի ֆունկցիա էլ են կատարում. օգնում են, որ երեխան ինտեգրվի հասարակությանը»:

Հարցին՝ ծնողները շատ են վախենում, որ իրենց երեխան կընկնի վատ շրջապատ, ի՞նչ խորհուրդներ կտաք այդ ռիսկը նվազեցնելու համար, նա պատասխանում է, որ, եթե նման խնդիրներ են ծագում, ուրեմն ծնողներն արդեն «հասցրել» են երեխային, ճնշել են նրա անհատականությունը.

«Հիշեք, երեխայի կյանքում թմրանյութերը հայտնվում են այն ժամանակ, երբ ընտանիքում բացակայում է փոխադարձ հարգանքը, և ծնողների կողմից կա տոտալ կառավարում: Նրանք, ովքեր թմրանյութեր են վաճառում, փնտրում են նման պրոբլեմատիկ դեռահասների և նրանց «ազատություն» են առաջարկում: Թմրամոլների խմբեր կամ աղանդներ ինչպե՞ս են ներքաշվում: Մարդուն ասում են՝ այստեղ քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին դու կաս: Պատկերացրեք, թե ինչ սարսափելի է դա հնչում ծնողների համար: Այսինքն՝ նրանք իրենց երեխային այդպես չե՞ն ընդունում: Ստացվում է, որ այդպես էլ կա: Երեխաներին թողեք իրենց կյանքի նկատմամբ պատասխանատվությունը: Դա աստիճանաբար արեք: Այսինքն՝ եթե ձեր տղայի կամ աղջկա վրա եք թողել ափսեները լվանալու պարտականությունը, նշանակում է՝ դուք այլևս չեք լվանում դրանք: Եթե հանձնել եք սենյակի մաքրության նկատմամբ պատասխանատվությունը, ապա խառնաշփոթի դեպքում էլ երեխային չպետք է հիշեցնեք մաքրություն անելու մասին: Սկզբում սենյակում խառնաշփոթ կլինի, քանի որ ձեզ կստուգեն, թե որքա՞ն անկեղծ եք հանձնել պատասխանատվությունը: Եթե տեսնեն, որ միայն իրենք են պատասխանատու դրա համար, ապա շուտով դուք կտեսնեք, որ սենյակի վիճակը բարելավվում է»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս