Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապահները Նարդարանում դարձյալ հատուկ գործողությունն են իրականացրել. կան տասնյակ ձերբակալվածներ

Ադրբեջանի իրավապահ մարմինները դարձյալ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, հայտնում է APA գործակալությունը: Հաղորդվում է 32 ձերբակալվածի մասին:

Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է մարտի 1-ի գիշերը: Ավանի փողոցներում հայտնվել են կրոնական բովանդակության գրություններ՝ Allahu Əkbər, Ya Əli բովանդակությամբ: Այս մասին գործակալությանը տեղեկացրել են ավանի բնակիչները:

Այդ կապակցությամբ իրավապահներն անցկացրել են հետաքննություն ու իրականացրել ձերբակալություններ: 32 ձերբակալվածից 24-ն ազատ է արձակվել ցուցմունք տալուց հետո։ Դատարանի որոշմամբ 8 մարդ 20 օրով վարչական կալանքի է ենթարկվել։
Ի հակառակ ավանի բնակիչների՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հերքել են

Նարդարանում ինչ-որ լայնամասշտաբ գործողությունների անցկացման մասին տեղեկությունը:

Նշվել է, որ ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքներում, այնպես էլ Նարդարանում, իրավապահները վերահսկում են կրիմինալ իրավիճակը, ու քննչական-օպերատիվ միջոցառումների շրջանակում վկայություններ տալու համար բաժին է տարվել 7 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս