Բաժիններ՝

Ո՞րն է ոստիկանության բաժնի պետերի աշխատանքից ազատումների պատճառը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով` աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը:

Կադրային փոփոխություններ են իրականացվում նաև Երևանում: Մասնավորապես, աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը: «Արմենպրես»-ի այն հարցին, թե ո՞րն է աշխատանքից ազատումների պատճառը, Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանական համակարգում միշտ էլ կադրային փոփոխություններ լինում են:

Մարտի 2-ի առավոտյան Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով էլ աշխատանքից ազատվել են Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները: Ոստիկանության լրատվական ծառայությունը պարզաբանել էր, որ բարեփոխումներ են իրականացվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս