Բաժիններ՝

«Ինտերը» կհեռացնի Ռոբերտո Մանչինիին մրցաշրջանի ավարտից հետո

Իտալացին չշտկեց իրավիճակը:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մանչինիի առջև խնդիր է դրվել՝ վերադառնալ Չեմպիոնների լիգա: Ներաձուրիները վատ չսկսեցին առաջնությունը, բայց 27-րդ տուրից հետո հայտնվեցին 5-րդ տեղում. 3-րդ հորիզոնականից միլանյան ակումբը ետ է մնում 5 միավորով:

Վերջին 10 խաղերում «Ինտերը» միայն 3 հաղթանակ ունի, ինչը բոլորովին դուր չի գալիս Էրիկ Տոխիրին: Ակումբի սեփականատերը հիասթափված է, որ թիմը պատշաճ խաղ չի ցուցադրում, չնայած մեծ ծախսերին տրանսֆերային շուկայում: Ընդ որում, Մանչինին ավելի շատ գումար է պահանջում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկության՝ կողմերը դժգոհություն են հայտնել մեկը մյուսին և որոշել են, որ մրցաշրջանի ավարտից հետո կլուծեն պայմանագիրը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերը» նոր ֆուտբոլիստներ գնելու համար ծախսել է 90 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս