Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններն ավելի քան 100 չվերթ են հետաձգել

Մոսկվայում եղանակային պայմանների վատթարացման հետևանքով հետզհետե ավելանում է չեղյալ հայտարարված թռիչքների թիվը: Համաձայն «Շերեմետևո» ու «Դոմոդեդովո» օդանավակայանների էլեկտրոնային չվացուցակի, «չեղյալ հայտարարված» կարգավիճակ ունի ավելի քան 100 ներքին ու միջազգային չվերթ:

Բացի այդ՝ մոտ 70 ինքնաթիռ Մոսկվայի օդանավակայաններից ի կարող ճիշտ ժամանակին չվերթ իրականացնել:

«Շերեմետևոյում» հետաձգվել է 53 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ մոտ 20: «Վնուկովոն» տեղեկություններ չի հաղորդում չվերթերի հետաձգման կամ չեղյալ հայտարարման մասին:
Հիշեցնենք, որ եղանակը Մոսկվայում ու մարզում կտրուկ վատացել է երեկ երեկոյան: Ողջ գիշեր Մոսկվայի շրջանում առատ ձյուն է տեղացել, որը որոշ հատվածներում մինչ այս պահը շարունակվում է, որոշ հատվածներում ձյունը վերածվել է ձնախառն անձրևի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս