Աշխարհի ամենահարուստ կանայք՝ ըստ Forbes-ի

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Վարկանիշի առաջին տեղը բաժին է հասել L’Oreal ընկերության համասեփականատեր ֆրանսուհի Լիլիան Բետանկուրին: Նրա կարողությունը գնահատվում է 36,1 մլրդ դոլար:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Էլիս Ուոլթոնը՝ 32,3 մլրդ դոլար դրամագլխով: Մեկ տարի առաջ Wal-Mart Stores կորպորացիայի ժառանգորդուհին վարկանիշի միայն 16-րդ տեղում էր:

Ամենահարուստ կանանց ցուցակի երրորդ տեղում ամերիկուհի Ժաքլին Մարսն է՝ Mars կորպորացիայի ժառանգորդուհին: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասնում է 23,4 մլրդ դոլարի:

Forbes-ի վարկանիշի առաջին տասնյակը եզրափակում է Menarini դեղագործական ընկերության ժառանգորդուհի իտալուհի Մասիմիլիանա Ալեոտին, որի ակտիվները գնահատվում են 10,1 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս