Բաժիններ՝

Օսկարակիր դերասանուհին մրցանակաբաշխության ժամանակ կրում էր հայ ոսկերիչի պատրաստած զարդը

Ամերիկացի օսկարակիր դերասանուհի Վուպի Գոլդբերգը փետրվարի 28-ին տեղի ունեցած «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացել է անզուգական թանկարժեք զարդերի հեղինակ, պոլսահայ արվեստագետ Սևան Բըչաքչըի ստեղծած ապարանջանով: Այս մասին տեղեկացնում է USMagazine-ը:

Ուշագրավ է, որ ադամանդներով պատված և կենտրոնում մեծ մարգարիտ ունեցող ութոտնուկաձև զարդն առանձնահատուկ տպավորվել է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը լուսաբանող լրատվամիջոցների մոտ: Շատ լրատվականներ գրում են, որ Գոլդբերգի զարդը երեկոյի թերևս ամենատպավորիչ աքսեսուարն էր:

Զարդի հեղինակ Սևան Բըչաքչըն ծնվել է 1965 թվականին Ստամբուլում: Երբ նա 12 տարեկան էր, նրա հայրը, ով թատրոնի դերասան էր, Սևանին աշակերտելու է տալիս Ստամբուլի նշանավոր Փակ շուկայի ոսկերիչ Հովսեփ Չաթաքին: Չորս տարի անց նրա վարպետը մահանում է, սակայն Սևանը հասցնում է շատ բան սովորել ոսկերչության և թանկարժեք քարերի արվեստի մասին: Շարունակելով զբաղվել ոսկերչությամբ` Բըչաքչըն մեկ տարվա ընթացքում ստեղծում է իր առաջին հեղինակային մատանիների հավաքածուն: 2002 թվականին նա իր արտադրանքը ներկայացնում է համաշխարհային շուկայում: Բըչաքչըն, ով հայտնի է « ;Մատանիների արքա» անունով, հիմնականում ներկայացնում է բյուզանդական և օսմանյան ոճի զարդեր:

88th Academy Awards - Show

Կարդացեք նաև

w1

Բըչաքչըի զարդերը կրում են շատ հայտնի դեմքեր ինչպես արտերկրում, այնպես էլ Թուրքիայում: Հայտնի է, որ նրա պատրաստած մատանիներից էր կրում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը:

w5

Նա երեք անգամ ստացել է Town and Country պարգևը, ինչպես նաև Թուրքիայում ճանաչվել 5 ամենահաջողակ ոսկերիչներից մեկն ու արժանացել Golden Designer կոչմանը: Բըչաքչըի արհեստանոցը տարեկան արտադրում է մոտ 350 զարդ: Նրա զարդերից յուրաքանչյուրն այնքան բարդ է իր կատարման յուրահատկությամբ, որ յուրաքանչյուր նոր զարդի ստեղծման համար կարող է պահանջվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Այսօր Սևան Բըչաքչըի զարդերը վաճառվում են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ նրա երկու սեփական բուտիկներում, որոնցից մեկը գտնվում է Ստամբուլում, մյուսը՝ Դուբայում: Sevan Bicakci բրենդ որոշ զարդեր կարող են արժենալ մինչև մի քանի հարյուր հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս