Թուրքիան ԻՊ-ին ռումբեր պատրաստելու պարագաներ է մատակարարում. The Telegraph
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը իր արտադրած ռումբերի համար նյութերն ու մնացած պարագաները ձեռք է բերում Թուրքիայի տարածքով:
Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը:
Թերթը գրում է, որ ԻՊ-ը սկսել է ավելի արդիական ռումբեր արտադրել, որոնց մասերը չնայած ձեռք է բերում տարբեր երկրներում, սակայն, տեղ է հասցնում Թուրքիայի տարածքով:
Փետրվարի 26-ին Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԻՊ-ի ֆինանսական շրջանառության բոլոր ճանապարհները եւս անցնում են Թուրքիայի վրայով: