Բաժիններ՝

Որ մատին է ճիշտ կրել մատանին. Մատանիների սիմվոլիկ նշանակությունը

Marketium.ru կայքը գրում է, որ մատանիները դեռ վաղ ժամանակներից են զարդ համարվում: Մատանի կրելով՝ մենք, ինքներս էլ չգիտակցելով, ձգտում ենք ընդգծել մեր անհատականությունը, վերաբերմունքն աշխարհին ու կյանքին:

Մատանի ցուցամատին

Եթե դուք հաճախ եք մատանի կրում ցուցամատին, դա խոսում է ձեր կամային հատկանիշների, հպարտության, իշխելու ցանկության մասին: Եթե մատանի հաճախ եք կրում աջ ձեռքի ցուցամատին, ապա դուք դատող մարդ եք, եթե ձախ ձեռքին եք կրում, ապա հակված եք հիստերիաների և չափազանց բարձր ինքնագնահատականի: Եթե մատանի եք կրում երկու ձեռքերի ցուցամատերին, դուք ձեր նպատակին ձգտելիս ոչնչի առաջ կանգ չեք առնի: Այս մատներին մատանի կրելն օգտակար է. դա բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և օգնում իրականացնել երազանքները, հատկապես, եթե զարդերը պատրաստված են ոսկուց:

matani1

Կարդացեք նաև

Մատանի միջնամատին

Միջնամատին մատանի կրելով՝ դուք ցանկանում եք աշխարհին ցույց տալ, թե որքան եք դուր գալիս ինքներդ ձեզ: Այս դեպքում կարևոր նշանակություն ունի մատանու չափը. որքան այն մեծ է, այնքան նրա տերն աշխատում է աշխարհին ցույց տալ, թե որքան աննկարագրելի է ինքը: Այդպիսի մարդու հանդիպելով՝ կարող եք վստահ լինել, որ նա իսկապես մեծ հոգևոր ուժ ունի: Եթե մարդը մատանի է կրում երկու ձեռքերի միջնամատին, նա որոշակի առումով կտրված է առօրյա կյանքից: Մատանու փոքր չափը խոսում է սեփական արժանապատվության զգացման մասին, իսկ մեծը՝ մեծամտության և սնափառության մասին:

Մատանի մատնեմատին

Սա ամենատարածված երևույթն է: Հավանաբար ավելորդ է նշել այն մասին, որ այս մատին կրում են ամուսնական մատանին: Այդպես մարդն ընդգծում է այն փաստը, որ օրինական ամուսնացած է: Այս սովորույթը գալիս է դեռ հին եգիպտացիներից: Նրանք հավատում էին, որ հենց այդ մատից է սկսվում սիրո հոսքը, որն ուղիղ տանում է դեպի սիրտ:

matani3

Եթե մարդը մատնեմատին այլ մատանի է դնում, դա խոսում է շքեղության, հաճույքների հանդեպ նրա ձգտման մասին: Եթե մարդը մատանի է կրում երկու ձեռքերի մատնեմատին, ապա դա խորհրդանշում է, որ նա վայելքների վերին աստիճանին է գտնվում, կամ էլ գտնվում է իրեն բավարարող վիճակում: Եթե մատանին փոքր չափի է, դա խոսում է այն մասին, որ մարդը հավասարակշռված է, հանգիստ և ինքնավստահ: Եթե մատանին փոքր է, մարդը ձգտում է իր նկատմամբ ուշադրություն գրավել, նկատված լինել:

Հաճախ կանայք մատնեմատին, բացի ամուսնական մատանուց, մեկ այլ մատանի էլ են կրում, հատկապես՝ ոսկուց: Ենթագիտակցաբար նրանք շրջապատին ցանկանում են ասել, որ ամուսնությունը նրանց համար կարևոր նշանակություն ունի և ցանկացած ձևով իրենց կողքին կպահեն սիրելիին: Եթե անձն ամուսնական մատանին գիտակցված կրում է ձախ ձեռքին, դրանով շրջապատին ասում է՝ «ես ազատ եմ»:

Մատանի ճկույթին

Նա, ով մատանի է կրում ճկույթին, ձգտում է անկախության: Նրանք ցանկանում են ցանկացած միջոցով հասնել հաղթանակի: Նրանք միշտ պատրաստ են ֆլիրտի, ազարտային խաղերի: Այս մարդկանց հատուկ է մյուսներին պտտեցնելը, ստելը: Նրանց հետ շփվելու դեպքում մի կորցրեք զգոնությունը:

Մատանի բութ մատին

Սրանք առանձնահատուկ ուշադրության են արժանի: Դրանք կրողը բառացիորեն ասում է՝ «խնդրում եմ ուշադրություն, ես գալիս եմ»: Նա ձգտում է ամեն հարմար դեպքում ինքնահաստատվել կյանքում, իսկ միջոցները նշանակություն չունեն: Սա խոսում է նաև զգացմունքային մարդու մասին, ովքեր մեծ ներքին էներգիա ունեն: Սրանք սկզբունքային մարդիկ են, շատ կամակոր են: Մի փորձեք համոզել այդ մարդկանց, դա ժամանակի ավելորդ վատնում կլինի: Այս մարդիկ ձգտում են ընդգծել իրենց անհատականությունը: Նրանք հաճախ ինտուիտիվ կերպով հասկանում են իրենց խնդիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս