Բաժիններ՝

G20-ը պայմանավորվել է ուժեղացնել պայքարն ահաբեկչության ֆինանսավորման դեմ

G20-ի երկրները պայմանավորվել են ուժեղացնել պայքարն ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների ու ուղիների դեմ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կոմյունիկեի նախագծին, որն ընդունվել է G20-ի երկրների ԿԲ-ների ու ֆինանսների նախարարների հանդպման արդյունքում:

«Մենք մտադիր ենք վճռականորեն պայքարել ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Մենք ուժեղացնելու ենք մեր ջանքերը ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների, տեխնոլոգիաների ու ուղիների դեմ պայքարի նպատակով ու կուժեղացնենք մեր համագործակցությունը տեղեկության փոխանակման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին միանալ այդ ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս