Երևանում թերապիայի բաժնի ավագ բուժքույրը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 21:20-ի սահմաններում Բելինսկի փողոցի թիվ 33 տան դիմաց Երևանի բնակիչ, 39-ամյա Անժելա Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 21 TD 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա Մարիամ Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես թերապիայի բաժնի ավագ բուժքույր, կոչումով կրտսեր սերժանտ է:
Մանրամասներն` այստեղ