«Ես ցավում եմ, որ քո նման երկրպագու եմ կորցնելու». Արմեն Աշոտյանը՝ լրագրողին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին, վստահ է, որ նախարարի պաշտոնում իրեն փոխարինող Լևոն Մկրտչյանը կկարողանա շարունակել իր աշխատանքը: Նա վստահություն հայտնեց նաև, որ կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա շոտյանն ընդգծեց, որ Լևոն Մկրտչյանին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից, և կարող է ասել, որ նա շատ փորձառու անձնավորություն է: «Ես կարող եմ ասել, որ նա փորձառու նախարար է ու գալիք տարիներին շարունակելու է այն աշխատանքը, որը ես արել եմ իրենցից հետո»,-  նշեց Աշոտյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ լրագրողներն իրեն կկարոտեն, սակայն նկատեց, որ չեն հասցնելու շատ կարոտել: «Ես գիտեմ, որ ձեր ճնշող մեծամասնությունն իմ մեջ ընդամենը 30 տոկոսով է նախարար տեսել, որովհետև ձեզ չի հետաքրքրել կրթության ոլորտի վերաբերյալ նախագծերը, որոնք ես Ազգային ժողովում ներկայացրել եմ: Ձեր հարցերը հիմնականում եղել են քաղաքական և այդ առումով ես կշարունակեմ շփվել ձեզ հետ»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ համամասնական ցուցակով դառնա ԱԺ պատգամավոր, Աշոտյանը կատակեց. «Ես կարծում եմ, որ ժամկետի առումով ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ով չեմպիոն կդառնա: Դա ավելի մոտ է»:

Լրագրողներից մեկի հարցին՝ որպես նախարար վերջին անգամ «Ֆեյսբուք»-ում որևէ գրառում պատրաստվում է անել, Աշոտյանը կրկին պատասխանեց կատակով. «Ես ցավում եմ, որ քո նման երկրպագու եմ կորցնելու»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հարցին՝ շարունակելու է ակտիվ լինել «Ֆեյսբուք»-ում, Աշոտյանը նկատեց, որ ինքը ընդհանրապես շարունակելու է ակտիվ լինել, իսկ «Ֆեյսբուք»-ն ընդհանրապես միջավայր է:

Տեսանյութեր

Լրահոս