Բաժիններ՝

«Հիմա մենք պետք է հաղթենք Մյունխենում». Մասիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ անցկացրած խաղի մասին (2:2):

«Հաջորդ ռաունդ դուրս գալու համար մեզ պետք է հաղթել խաղերից մեկում, հիմա մեզ անհրաժեշտ է դա անել Մյունխենում:

Թիմը լավ էր խաղում, և մենք պետք է ելակետ ընդունենք երկրորդ խաղակեսը, այլ ոչ թե առաջինը, որում մենք շատ սխալներ թույլ տվեցինք: Մեզ պետք էր ավելի լավ գործել պաշտպանությունում, բայց դրա հետ մեկտեղ՝ մեզ հաջողվում էր ստեղծել վտանգավոր պահեր:

Երկրորդ խաղակեսում մենք շտկեցինք խաղը և ինքնավստահություն ձեռք բերեցինք: Դա ապացուցում է, որ Չեմպիոնների լիգայում անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին:

Անկասկած, մենք հավատում ենք, որ կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ: Երկու խփած գնդակները մեզ ավելի շատ են վստահություն ներշնչում: Բայց հիմա պետք է մտածել Իտալիայի առաջնության մասին»,- ասել է մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս