Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2016թ. պետբյուջեի փոփոխությունները

Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության 2016թ. պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է APA-ն:

Ինչպես հայտնում է գործակալությունը, Ադրբեջանի 2016թ. պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 16 822 միլիոն մանաթ, ինչը 2 256 մլն մանաթով կամ 15,5%-ով ավելի է՝ համեմատած 2016թ. հաստատված կանխատեսումներից:
2016թ. պետբյուջեի ճշտված ծախսերը կանխատեսվում են 18 495 մլն մանաթ միջակայքում:
Փոփոխված բյուջեում նավթի բազային գինը նվազեցված է 1 բարելի դիմաց մինչև 25 դոլար:
Պետբյուջեի պակասուրդը 2016թ. կկազմի 1673 մլն մանաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս