Բաժիններ՝

«Ուզում եք խոսեցնե՞ք՝ չի´ ստացվի, չե´մ խոսի». Արտավազդ Փելեշյան

Արտավազդ Փելեշյանը ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում սեփական նախընտրությամբ լրագրողների հետ ընդամենը երկու անհատական հարցազրույց է ունեցել՝ Մոսկվայում և Փարիզում: «Ուզում եք խոսեցնե՞ք՝ չի´ ստացվի, չե´մ խոսի»: Ահա այսպես պատասխանեց լեգենդար հայը՝ տարիներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած մի քանի տասնյակ լրագրողների խնդրանքին:

Պարզվում է՝ Փելեշյանի համար լռելը սկզբունք է, խոստում, որին ինքը գրեթե երբեք չի դավաճանել: Նա խոսք է տվել լռել՝ մոսկովյան ՎԳԻԿ-ի իր Վարպետին՝ Լեոնիդ Քրիստիին, ում մասին Մաեստրոն խոսում է առանձնակի ջերմությամբ ու երախտիքի զգացումով, և ում արվեստանոցում ռեժիսուրա է ուսումնասիրել ինքը 1963-1967թթ., ինչի համար պարտական է հենց նրան:

Peleshyan

«Դու ֆիլմեր արա ու լռի´»: Սա է եղել Մաեստրո Փելեշյանին իր Վարպետի՝ Լեոնիդ Քրիստիի պատգամը, ում մասին մի առիթով սակավախոս Փելեշյանը հիշել է.

Կարդացեք նաև

«Նա խելացի մարդ էր: Եթե նա չլիներ՝ ես չէր ընդունվի այդ ինստիտուտ: Բախտս բերեց, որ այդպիսի մարդու հանդիպեցի: Այդ տարի ընդունելության քննության ժամանակ մի տեղի համար 80 հայտ էր ներկայացված: Ես ո´չ ուղեգիր ունեի, ո´չ բնութագիր: Ես Հայաստանից էի, և իմ ընդունվելը կարող էր նաև ռուսաստանցի ուսանողի հաշվին լինել: Ռուսաց լեզուն թերի տվեցի՝ բալերս քիչ էին, ու, եթե չլիներ նա, կարող է՝ ես չանցնեի, թեպետ մասնագիտական չորս քննություններս գերազանց էի ստացել: Վարպետս իմանում է, որ ես թղթեր չունեմ, բայց զգացել էր, որ մասնագիտականները շատ բարձր էի տվել: Նրանք ինձ առաջարկեցին անձնագրային ծառայությունից ձևական, անմեղ բովանդակությամբ մի նամակ բերել՝ որտեղ գրված կլիներ՝ այսինչ այսինչյանն ընդունելության քննություն է տալիս այսինչ ֆակուլտետում:

Հայտնում ենք, որ նա վերջացրել է հայկական դպրոց, և խնդրում ենք այդ հանգամանքը հաշվի առնել քննությունների ժամանակ: Այսքանը: Ինձ այդ թուղթը չտվեցին: Եվ ես դուրս կմնայի ինստիտուտից, եթե Լեոնիդ Քրիստին չհայտարարեր՝ «Եթե այդ տղային չտաք ինձ՝ ես հրաժարվելու եմ կուրսից»: Ահա այսպես ես ընդունվեցի և սովորեցի ՎԳԻԿ-ում»:

Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վարպետ:

https://www.youtube.com/watch?v=H1eKB0Gghjs

Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան (2009) ռեժ. Հայկ Օրդյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս