Վրաստանի իշխող կոալիցիան կարող է փլուզվել. Կախա Կալաձե
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, ի վերջո, կփլուզվի, սակայն 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, ենթադրաբար, նախկին կազմով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հնարավոր փլուզման մասին լուրերն ակտիվորեն քննարկվում են վրացական ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կոալիցիայի մեջ ընդգրկված մի քանի խորհրդարանական կուսակցության հակասությունների մասին:
«Վաղ, թե ուշ, դա պարտադիր տեղի կունենա, ու կոալիցիան կփլուզվի: Այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա, սակայն մոտ ժամանակներս նման ռիսկեր չեմ տեսնում ու կարծում եմ, որ կոալիցիան, հավանաբար, ընտրությունների կգնա նույն կազմով, ինչպիսին, որ հիմա է»,- հայտարարել է Կալաձեն մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վրացական երազանքը» իշխանության եկավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, դրա հիմնադիրը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, ով որոշ ժամանակ վարչապետ աշխատելուց հետո հեռացավ:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2016թ. աշնանը: