Բաժիններ՝

Պուտինն ու Օբաման Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն

Սիրիայի երկու ահաբեկչությունների զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ընդհանուր առմամբ՝ Դամասկոսում սպանվել է 87 մարդ, Հոմսում՝ 59, հայտնում է Euronews-ը: Երկու քաղաքներն էլ վերահսկվում են կառավարական զորքերի կողմից:

Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: Արմատականները նշել են, որ մասնավորապես, Դամասկոսում պայթել է պայթուցիկով լի մեկ մեքենա ու 2 մահապարտ: Ահաբեկչությունն իրականացվել է Դամասկոսի ու Հոմսի շիական շրջաններում:

Պայթյունները որոտացել են Սիրիայում հաշտություն հաստատելու դիվանագիտական փորձերի ֆոնին: ՌԴ ու ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կիրակի մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել՝ համաձայնեցնելով կրակի դադարեցման պայմանները, ինչից հետո հայտարարել են, թե շուտով իրար հետ կբանակցեն նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԱՄՆ պետքարտուղար Քերին այցով գտնվում էր Հորդանանում, երբ ասել է, որ կրակը կարող է դադարեցվել մոտ ժամանակներս, սակայն ԴԱԻՇ-ի դեմ հարվածները շարունակվելու են:

«Թշնամական ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում»,- հայտարարել է Քերին:

Մինչ այդ, Բաշար Ասացի բանակը շարունակում է իր առաջխաղացումը մասնավորապես Պալմիրայի ուղղությամբ, որը իսլամիստները գրավել էին անցած մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս