Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Իրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը՝ փետրվարի 23-ին, կայցելի Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի նախագահի ադմինիստրացիայի տեղեկություններով՝ այցի շրջանակում ստորագրվելու են մի շարք երկկողմ փաստաթղթեր քաղաքական ու տնտեսական ոլորտների վերաբերյալ:
Իրանի քաղաքական ղեկավարների հետ Ալիևը կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, Ադրբեջանի ու Իրանի տնտեսական ու առևտրային կապերի ընդլայման ու ամրապնդման հարցեր: