ԱՄՆ-ում 54-ամյա ընդմիջումից հետո վերսկսվում է տրամվայների երթևեկությունը
Տրամվայների երթեւեկությունը, որոնց շահագործումն ԱՄՆ-ի մայքարաքաղում դադարեցվել էր ավելի քան կես դար առաջ, այս շաբաթ վերկսկսվի Վաշինգտոնում: Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, առաջիկա շաբաթ օրը բացվում է ուղեւորների կանոնավոր փոխադրումը վաշինգտոնյան տրամվայի առաջին եւ առայժմ միակ «ճյուղով», որի երկարությունը կազմում Է շուրջ 3,5 կիլոմետր:
Վաշինգտոնում տրամվայների հաղորդակցությունը դադարեցվել էր 54 տարի առաջ: Այն փորձում էին վերականգնել արդեն վաղուց՝ տակավին 10 տարի առաջ: Սակայն ծրագրի իրագործումը բազմիցս դուրս է եկել հաստատված գրաֆիկից, իսկ դրա ծախսերն զգալիորեն գերազանցել են սկզբնական նախահաշիվը: Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ մինչ այժմ այդ նպատակի համար ծախսվել է շուրջ 200 միլիոն դոլար:
Ճյուղը Կապիտոլիումի բլրի մոտ՝ Յունիոն-սթեյշն երկաթուղային կայարանի հարակից շրջանը կապում է բնավ ոչ ամենաբարեկեցիկ բնակելի թաղամասերի հետ, որոնք գտնվում են Անակոստիա գետից այն կողմ՝ Վաշինգտոնի արեւելքում:
Պլանավորվում է նաեւ այլ գծերի կառուցում: Հեռանկարում ԱՄՆ-ի մայրաքաղաքում տրամվայի ուղիների երկարությունը պետք Է կազմի 59 կիլոմետր: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: