Վթարային ջրանջատում Արաբկիրում. ջրամատակարարումը կվերականգնվի փետրվարի 23-ին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատկանող մալուխի վթարով պայմանավորված, դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի` Հր. Քոչարի փող. 13, 15 համարների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել փետրվարի 23-ին ժամը 13.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: