Բաժիններ՝

«Արսենալը» պետք է համակերպվի այն բանի հետ, որ «Բարսելոնայի» հետ խաղում շատ քիչ կտիրի գնդակին. Թիերի Անրի

«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում լոնդոնյան և կատալոնական ակումբների միջև սպասվող հակամարտության մասին:

««Արսենալը» պետք է համակերպվի այն բանի հետ, որ նա կտիրի գնդակին, հավանական է՝ ժամանակի միայն 30 տոկոսի ընթացքում: Դրա համար լոնդոնցիները պետք է մաքսիմալ արդյունավետ տնօրինեն գնդակը: Ամբողջ թիմը պետք է պաշտպանվի՝ ինչպես մեկ ամբողջություն, իսկ կիսապաշտպանները պետք է նահանջեն և ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց կիսադաշտում:

«Բարսելոնան» հազվադեպ է հնարավորություն տալիս մրցակցին՝ վարելու խաղը, դրա համար պետք է պատրաստ լինել այն բանին, որ ստիպված են լինելու քիչ հարձակվել ինչպես՝ տանը, այնպես էլ՝ հյուընկալվելիս:

«Արսենալը» չպետք է վախենա: Պետք է խաղալ հակահարձակումներով և աշխատել խփել այն ժամանակ, երբ կհաջողվի մտնել մրցակցի տուգանային: Չի կարելի մրցակցին տալ դաշտի կենտրոնը: Եթե թույլ տան «Բարսելոնային» հիմնավորվել իրենց կիսադաշտում և անցկացնել ալիքաձև հարձակումներ, ապա հետ մղել այդ հարձակումները պրակտիկորեն անհնար կլինի»,- նշել է Անրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս