Բաժիններ՝

Գերմանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերն ուժեղացրել է ճնշումը ԵՄ երկրների վրա՝ ընդգծելով, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման նախընտելի սցենարի իրագործման համար մնացել է ընդամենը 2 շաբաթ, հակառակ դեպքում հարկավոր կլինի ձեռնարկել այլ «եվրոպական միջոցառումներ»:

Նրա խոսքով՝ մոտակա երկու շաբաթները վճռական նշանակություն կունենան: Բոլոր երկրները համաձայն են այն բանի հետ, որ Թուրքիայի հետ ԵՄ սահմանների պաշտպանությունն առաջնային է:

«Բոլոր երկրները համաձայն են, որ Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունն առաջնային խնդիր է: Դա ներառում է և´ Frontex-ի (ԵՄ սահմանային գործակալություն) մասնակցություն, և´ ՆԱՏՕ-ի ավանդ, դա նաև նշանակում է, որ փախստականներին անհրաժեշտ կլինի հետ ուղարկել Թուրքիա»,- ասել է նա՝ հավելելով, թե մոտակա երկու շաբաթները ցույց կտան, թե որքանով են այդ միջոցառումներն արդյունավետ:
Նրա խոսքով՝ «որոշակի հանգամանքների դեպքում» կարող է անհրաժեշտ լինել պաշտպանություն նաև «Շենգենյան գոտու մյուս սահմաններում»: Նա նաև նշել է, որ Գերմանիան երկարաժամկետ հեռանկարում մտադիր չէ հանդուրժել մյուս երկրների փորձերը՝ «իրենց խնդիրները լուծել՝ պատասխանատվությունը գցելով Գերմանիայի ուսերին»:

«Մոտակա երկու շաբաթներին պարզ կլինի, թե որքան արդյունավետ է այդ տարբերակը: Հակառակ դեպքում անխուսափելի կլինի ձեռնարկել այլ միջոցառումներ, օրինակ՝ իրականացնել Շենգենյան գոտու պաշտպանություն այլ սահմանի վրա»,- հայտարարել է Թոմաս դե Մեզյերը:

Նա նաև քննադատել է Ավստրիայի վարած քաղաքականությունը: «Եթե մյուսները մտածում են Գերմանիայի ուսերին գցել հավելյալ բեռ, ապա մենք չենք պատրաստվում դա անվերջ հանդուրժել»,- ասել է նա՝ կապված Ավստրիայի վերջին որոշման հետ: Երկիրը հայտարարել է, որ օրական կընդունի 80 ներգաղթյալից ոչ ավելի:
«Մենք դրա հետ համաձայն չենք»,- ընդգծել է գերմանացի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս