Բաժիններ՝

Վրաստանում իշխում է վաղ ֆեոդալիզմը. Սաակաշվիլին սկանդալային հայտարարություններ է արել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաձայն չէ երկրի գործող իշխանությունների այն փաստարկների հետ, թե Վրաստանի տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ կա զարգացման բավական պարզ եղանակ, երբ շուրջը գտնվող երկրների համար շատ բարդ վիճակ է:

«Ռուսաստանից կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Մենք այդ գումարները ներգրավելու շանս ունեինք: Երբ շուրջդ ճգնաժամ է, դա եզակի հնարավորություն է երկրի համար, որն ունի ճկուն տնտեսություն ու միջավայր»,- հայտարարել է Սաակաշվիլին ու հավելել, թե հիմա Վրաստանում դա բացառվում է, քանի որ «երկիրը օլիգարխ է վերահսկում»:

«Երբ տնտեսությունը վերահսկում է օլիգարխը, նա միշտ ասում է, որ մասնաբաժինը պետք է լինի իրենը: Դա էլ հենց օլիգարխն է, ու այլ կերպ չի լինում: Օլիգարխը հենց այդ պատճառով էլ ունի շատ փող, նա միշտ իր մասնաբաժինն է ունենում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանի կառավարության անդամներն իրենց հենց այդպես էլ պահում են, նրանց թվում Սաակաշվիլին անվանել է նաև երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, որը «ինչպես բոլորը գիտեն, փայ է մտնում բոլորից»:

Նա չի խնայել նաև Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: «Կվիրիկաշվիլին, հնարավոր է, իրեն համարում է վարչապետ: Այդ ձեզ համար նա կարող է լինել վարչապետ, իսկ ինձ համար նա անկիրթ օլիգարխի ենթական է: Ինչպե՞ս է նա հանել նախկին վարչապետին՝ զանգել է նրա ապարատ ու ասել, որ մինչև երեկո հրաժարականի դիմում ներկայացնի, ինչից հետո անգամ չի խոսել նրա հետ:

Մի՞թե նրա տեղը նշանակված վարչապետը վարչապետ է: Մի՞թե նախարար է այն նախարարը կամ պատգամավոր՝ այն պատգամավորը, ում սիրտը ճաքում է՝ հետևի ոտնաթաթերի վրա կանգնած: Դա սովորական վաղ ֆեոդալիզմ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը երկիրը թաղել է ցեխի մեջ:
«Նրանք այնպիսի աղետ են, որի հետևում արդեն ոչինչ չկա: Նման ցեխի մեջ է հայտնվել այսօր Վրաստանը: Ամեն ինչ կանգ է առել: Ես ափսոսում եմ ոչ թե պաշտոնի համար, այլ այն բանի, ինչ արել եմ»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս