Բաժիններ՝

Լվովում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել ռուսական «Սբերբանկի» վրա

Լվովում այս գիշեր անհայտ անձինք այրել են ռուսական «Սբերբանկի» մասնաճյուղերից մեկը: Այս մասին հայտնում է ZIK-ը: Հրդեհը ծագել է Ֆրանկոյի փողոցի գրասենյակներից մեկում: Տեղեկությունների համաձայն՝ վերջիններս գրասենյակի ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր:

Հաղորդվում է նաև, որ այդ գիշեր եղել է փորձ՝ այրել բանկի ևս մեկ բաժանմունք Չորնովոլի փողոցում: Այնտեղ անհայտ անձինք պատուհանի ուղղությամբ են նետել դյուրավառ հեղուկով տարա: Վնասվել է միայն պատուհանը:

Հայտնի է, որ Երկնային հարյուրակի հերոսներին նվիրված հիշատակի օրը՝ փետրվարի 20-ին, ցուցարարները հարձակումներ են գործել «Սբերբանկ Ռոսիա», «Ալֆա-բանկ» մասնաճյուղերի ուղղությամբ ու քարեր նետել օլրգարխ Ռինատ Ահմետովի գրասենյակի վրա:

lvov.jpg1

lvovo

lvov

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29