Բաժիններ՝

Սաակաշվիլին հայտարարել է, թե իր հավակնությունները բարձր են Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարի աթոռը չի համապատասխանում իր հավակնությունների մակարդակին, հայտնում է ուկրաինական 112.ua-ն՝ հղում կատարելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցին:

«Իմ հավակնություններն Ուկրաինայում ավելի բարձր են, քան վարչապետի պաշտոնը»,- ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք չի ձգտում զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը:

Ինչպես հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետը, ինքը պայքարելու է հանուն «խաղի նոր կանոնների» ու Ուկրաինայում «քաղաքական էլիտայի նոր սերնդի ներդրման»:

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ հիմա Ուկրաինան անցնում է այն ուղին, որը երբևէ ստիպված է եղել անցնել Վրաստանը մինչև Վարդերի հեղափոխությունը:

Լուրերն այն մասին, թե Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Յացենյուկի տեղը, սկսվեցին այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի ու Յացենյուկի միջև կոնֆլիկտ առաջացավ:

Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետին մեղադրեց «ոչ արժանապատիվ ու սադրիչ վարք» ցուցաբերելու մեջ, իսկ նա ի պատասխան, Սաակաշվիլիին անվանեց «գաստրոլյոր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս