Կարապետյան-Սենեկալ զույգը «Bavarian open»-ի կարճ ծրագրից հետո երկրորդն է
                                    Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարի կարճ ծրագրից հետո երկրորդն է:
Հայկական պարային զույգը առաջին ելույթից հետո հավաքեց 54,98 միավոր: Առաջին տեղում Գերմանիան ներկայացնող զույգն է՝ 65, 06 միավորով:
Կարճ ծրագրից հետ Կարապտյան-Սենեկալ զույգն իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:
Պարային զույգերի ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 21-ին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    