Բաժիններ՝

Գիտելիքի գլխավոր թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի պատրանքը. Սթիվեն Հոքինգի կյանքի կանոնները

1. Ես գաղափար չունեմ, թե ինչպիսին է իմ IQ-ն: Նրանք, ում հետաքրքրում է իրենց IQ-ն, ուղղակի անհաջողակներ են:

2. Հնարավոր է, ես վատ չեմ ինչ-որ բանում: Բայց էս Էյնշտեյնը չեմ:

3. Իմ նպատակը շատ պարզ է. ես ցանկանում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՞ւ է այն կառուցված այնպես, ինչպես կառուցված է, և ինչո՞ւ ենք մենք այստեղ:

4. Մենք ընդամենը կապիկների զարգացած սերունդ ենք, փոքրիկ մոլորակի վրա` ոչնչով աչքի չընկնող աստղով: Բայց մենք շանս ունենք հասկանալու Տիեզերքը: Դա էլ հենց դարձնում է մեզ յուրահատուկ:

5. Մենք չպետք է զարմանանք նրանից, որ Տիեզերքի կառուցվածքը պիտանի է կյանքի համար, չէ՞ որ դա չի հանդիսանում ապացույց այն բանի, որ Տիեզերքը մտածված է եղել կյանքի համար:

6. ՄԵնք կարող ենք աշխարհաստեղծումը կապել Աստծո անվան հետ, բայց դա կլինի անանձնային Աստված: Ֆիզիկայի օրենքներում չկա ոչ մի անձնային առանձնահատկություն:

7. Գիտելիքի գլխավոր թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի պատրանքը:

8. Իմ ամբողջ կյանքում ես ապշել եմ այն գլխավոր հարցից, որի հետ մենք ստիպված ենք առնչվել, և փորձել եմ գտնել դրանց համար գիտական պատասխան: Հնարավոր է՝ դրա համար էլ ես վաճառել եմ ավելի շատ գրքեր ֆիզիկայի մասին, քան Մադոննան` սեքսի:

9. Այնտեղ, որտեղ կա կյանք, կա նաև հույս:

10. Եթե ես ցանկանում եմ էլի ինչ-որ տեղ ուղևորվել, ապա այդ վայրը հաստատ չի գտնվում Երկրի վրա, այլ Տիեզերքում:

11. Իմ իրական երազանքն է՝ գրել այնպիսի գիրք, որը կվաճառվի օդանավակայանի կրպակում: Բայց դրա համար հրատարակչին հաստատ անհրաժեշտ կլինի գրի կազմի վրա մերկ կնոջ նկար պատկերել:

12. Հավանաբար ես հավատում եմ Աստծուն: Աստված ասելով՝ Դուք հասկանում եք այն ուժերի մարմնավորումը, որոնք կառավարում են Տիեզերքը:

13. Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ դեռ չեն այցելել զբոսաշրջիկներն ապագայից:

14. Ես վստահ չեմ, որ մարդկային ռասան կապրի ևս թեկուզ հազար տարի, եթե չգտնի Տիեզերք դուրս գալու հնարավորություն: Գոյություն ունեն շատ սցենարներ այն մասին, թե ինչպես կարող է մահանալ յուրաքանչյուր կենդանի բան` փոքր մոլորակի վրա: Բայց ես լավատես եմ: Մենք հաստատ կհասնենք աստղերին:

15. Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է, և դրա հետ ոչինչ անել չի լինի, նախքան փողոցն անցնելը նայում են կողքերը:

16. Համացանցում թափառելը նույնքան անուղեղ գաղափար է, որքան հեռուստատեսային ալիքներն անընդհատ փոխելը:

17. Հաճախ ինձ հարցնում են, թե ինչպես եմ ես ինձ զգում ամիոտրոֆիկ կողային սկլերոզով: Պատասխանը շատ պարզ է. ոչ այնքան լավ:

18. Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:

19. Շատ կարևոր է ուղղակի չհանձնվելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս