Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայից ու Իրաքից հետ է կանչում իր ռմբակոծիչները

ԱՄՆ-ը հետ է կանչում իր գերձայնային B-1B Lancer ռմբակոծիչ ինքնաթիռները, որոնք ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին Իրաքում ու Սիրիայում: Այս մասին հայտնել է գեներալ-լեյտենանտ Չառլզ Բրաունը, որը պատասխանատու է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության կազմում ռազմաօդային ուժերի օպերացիաների համար, հայտնում է Military.com կայքը:

Նրա խոսքով՝ B-1B Lancer-ները չեն մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին անորոշ ժամանակով: Բրաունը նշել է, որ ռմբակոծիչները կվերադառնան ԱՄՆ, որտեղ կարդիականացվեն օդաչուների խցիկները: Դրանից հետո ինքնաթիռները հետ կվերադառնան:

«Մենք ունենք նաև այլ հզոր ինքնաթիռներ: Հնարավոր է՝ մենք կորցնենք օպերատիվությունը, սակայն մենք նախապատրաստվել ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- հավելել է գեներալ-լեյտենանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս