Ներկայացվել է առաջին հեռուստացույցով սմարթֆոնը
Ներդրված հեռուստացույցով առաջին սմարթֆոնն աշխարհում ներկայացրել է Caterpillar ընկերությունը: The Verge-ը տեղեկացնում է, որ բացի այս գործառույթից, հեռախոսն ունի նաև այլ հետաքրքիր գործառույթներ:
Caterpillar S60 սմարթֆոնը կարող է մեկ ժամ գտնվել 5 մետր խորությամբ ջրի տակ և պահպանել աշխատունակությունը:
Սմարթֆոնն ունի 3գբ օպերատիվ և 32 գբ ներդրված հիշողություն: Արտաքին տեսախցիկն ունի 13 մեգապիքսել հզորություն, իսկ դիմացի տեսախցիկը՝ 5: Էկրանը 4-7 դյույմանոց է և պաշտպանված է Gorilla Glass 4 ապակիով:
Caterpillar S60 հեռախոսում ներդրված հեռուստացույցը ստեղծել է FLIR Systems ընկերությունը:
Նոր սմարթֆոնում հնարավոր է ոչ միայն դիտել հաղորդումներն իրական ժամանակում, այլև ձայնագրել դրանք: Թե երբ վաճառքի կհանվի նոր սմարթֆոնը՝ դեռևս հայտնի չէ, սակայն նշվում է, որ դրա գինը կսկսվի 599 դոլարից:
Սիրարփի Աղաբաբյան