Կոսովոյում ընդդիմությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանում
Կոսովցի ընդդիմադիր պատգամավորները դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի խոչընդոտեն խորհրդարանի աշխատանքը՝ այդկերպ բողոքելով կառավարության՝ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ համաձայնության գալու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Խորհրդարանական նիստն այդ դեպքից հետո 50 րոպեով դադարեցվել է:
Սկսած անցած տարվա սեպտեմբերից՝ ընդդդիմադիր կոալիցիան մի քանի ակցիա է անցկացրել տեղի խորհրդարանում արցունքաբեր գազի, պղպեղի աերոզոլի, ջրով լի շշերի ու սուլիչների օգնությամբ:
Այդկերպ պատգամավորները բողոքում են Կոսովոյի ու Սերբիայի միջև 2015թ. կնքված համաձայնագրի դեմ, որը, նրանց կարծիքով, ընդլայնում է Կոսովոյում էթնիկ սերբերի իրավունքները: Նրանք բողոքում են նաև Չեռնոգորիայի հետ պետական սահմանների հաստատման պայմանագրից: