Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարները
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլյութ Չավուշօղլուն ու Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է contact.az-ը:
Հանդիպման օրակարգում են մի շարք տարածաշրջանային նախագծեր, այդ թվում՝ Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղային ճանապարհը, TAP և TANAP գազատարները: Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հռչակագիր:
Դա երեք երկրների արտգործնախարարների արդեն հինգերորդ հանդիպումն է նման ձևաչափով: