Բաժիններ՝

«Ռոնալդուն շատ ուրախ է, որ կարողացավ գոլ խփել». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ տուրի «Ռոմայի» հետ անցկացրած խաղի մասին (2:0):

«Կրիշտիանու Ռոնալդուն շատ ուրախ է, որ կարողացավ գոլ խփել: Մարդիկ սպասում են նրա գոլերին, և այսօր նա կարողացավ աչքի ընկնել, մենք գոհ ենք նրա ելույթից:

Առաջին խաղակեսը բարդ ստացվեց, բայց ընդմիջումից հետո մենք այն շտկեցինք: Չեմ մտածել, որ մեզ արտագնա խաղում դրական արդյունք է պետք, բայց այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան այլ արտագնա խաղերում:

«Ռոման» արդյո՞ք պետք է 11-մետրանոց խփեր: Ես չեմ տեսնել այդ էպիզոդը: Խաղը բարդ դուրս եկավ, հատկապես՝ առաջին խաղակեսը, բայց մենք 2 գոլ խփեցինք, կարող էինք աչքի ընկնել ևս մի քանի անգամ: «Ռոման» նույնպես վտանգավոր պահեր ստեղծեց:

Արտագնա խաղում 2 գոլ խփելը շատ կարևոր է: Բայց դիմակայության ելքը դեռ որոշված չէ, սա ֆուտբոլ է, այստեղ կարող է պատահել՝ ինչ ասես:

Ինձ համար գլխավորը թիմն է, նույնիսկ, եթե առանձին ֆուտբոլիստներ են արդյունք  ստեղծում:

Չեմպիոնների լիգայի եզրափակի՞չ: Մինչև եզրափակիչ դեռ շատ հեռու է: Նախ՝ պետք է խաղալ պատասխան խաղը»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս