Գալուստ Սահակյանը դեռևս հիվանդանոցում է. նրա ինքնազգացողությունը լավ է

Փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է, այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։

Նշենք, որ խորհրդարանի ղեկավարը գտնվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում։

Տեսանյութեր

Լրահոս