Բաժիններ՝

Մարտ Բաբայանը՝ Շուշաննա Թովմասյանին «օգտագործելու» մասին

Մոսկվայաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանն իր միկրոբոլոգի միջոցով անդրադարձել է այսօր համացանցում հայտնված «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին» վերնագրված հրապարակմանը:
Երգիչը մասնավորապես գրել է.

«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»:
Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով է ում պետք: Ես չեմ ցանկանում, որ խառնվեն իմ անձնական կյանքին: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք:

Երկու ամսում մոտ 2 մլն դիտում ունի «Ты любовь моя» նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդն անկեղծորեն սիրեց երգն ու տեսահոլովակը: Մենք դա արել ենք սիրով, ու արդյունքն ակնհայտ է: Այսքանը»,- գրել է Մարտը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս