Հերմինե Նաղդալյանի համար նորություն են Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու խոսակցությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու մասին խոսակցություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ նման տեղեկություն ինքը չունի: «Ես նման տեղեկություն չունեմ: Ձեր տեղեկությունն ինձ համար բացարձակ նորություն է: Որևէ փաստաթուղթ, որևէ տեղեկություն ես չունեմ այն մասին, որ կա նման հարց»,- ասել է Հերմինե