Թուրքական կողմը բողոքել է Նաիրա Զոհրաբյանից. քննարկում են նրան ձայնի իրավունքից զրկելու հարցը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված: Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ:

ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողով, եւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս