Էլ. լարերի կարճ միացում Սեբաստիայի փողոցում
Փետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլ. սյան վրա տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում. լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել են ու ընկել երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը: