Բաժիններ՝

Հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների. Անաստասիա Գալուստյան

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գոհ է պատանեկան Օլիմպիական խաղերում կարճ ծրագրում ունեցած իր ելույթից:

«Ինձ շատ դուրս եկավ երկրպագուների առաջկցությունը: Ավելի հեշտ էր սահելը, երբ գիտես որ ներկա են հայ երկրպագուներ:Ինչ-որ կերպ դա ինձ օգնում էր: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված համարին, ապա հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների: Ամեն դեպքում, ես գոհ եմ կարճ ծրագրից: Արեցի այն ամենն ինչ կարող էի: Իսկ ազատ ծրագրում կպայքարեմ բարձր հորիզոնականների համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Գալուստյանը:

Հիշեցնենք, որ Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է:

Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:

Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և հավաքելով 55,89 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Առաջին տեղում 60,87 միավորով Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվան է:

Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կլինի փետրվարի 16-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ազատ ծրագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս